Ձեր վստահելի ուղեկիցը ճանապարհորդության աշխարհում | CHEAP and DEAL TRAVEL Արաբական Միացյալ Էմիրություններ - Բլոգ - CHEAP and DEAL TRAVEL

CHEAP & DEAL TRAVEL

Արաբական Միացյալ Էմիրություններ

CHEAP & DEAL TRAVEL

Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին տասնամյակներում դարձել են աշխարհի ամենապահանջված զբոսարջային ուղղություններից մեկը: Այստեղ համադրվում են ավանդական արաբական մշակույթն ու ժամանակակից նորարարությունները: ԱՄԷ-ն կազմված է յոթ էմիրություններից, որոնցից ամենահայտնիներն են Դուբայը, Աբու Դաբին և Շարժան:

Դուբայն աշխույժ քաղաք է, որը հայտնի է իր համաշխարհային ռեկորդակիր տեսարժան վայրերով. Այստեղ գտնվում է Բուրջ Խալիֆան՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերը, Դուբայի մոլլը՝ աշխարհի խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը, Փամ Դուբայը՝ արհեստական կղզի, որը տեսանելի է տիեզերքից:

Դուբայում նաև կարող եք այցելել հրաշալի ջրային այգիներ, ճաշել բարձրակարգ ռեստորաններում և հիանալի աշխարհի ամենահեղինակավոր հյուրանոցներում, ինչպես օրինակ՝ Բուրջ Ալ Արաբը:

Աբու Դաբին՝ մայրաքաղաքը, ունի ավելի հանգիստ և դասական մթնոլորտ: Այստեղ խորհուրդ է տրվում այցելել Շեյխ Զադեի Մեծ Մզկիթը՝ ճարտարապետական հրաշալիք, որը համարվում է մուսուլմանական աշխարհի ամենագեղեցիկ տաճարներից մեկը: Աբու Դաբիում կարող եք վայելել նաև Լուվր Աբու Դաբի թանգարանը, իսկ Formulla 1-ի սիրահարները պետք է անպայման այցելեն Yas Marina Circuit:

Արաբական Էմիրություններում հանգստի համար հիանալի վայրեր են նաև լողափերը: Մաքուր սպիտակ ավազ, տաք ծով և շքեղ լողափային ակումբները ստեղծում են իդեալական պայմաններ հանգստի համար: Բացի այդ, եթե ուզում եք տեսնել ավանդական կողմը՝ կարող եք այցելել հին շուկաներ՝ սուքեր(գանձերի շուկաներ), փորձել տեղական խոհանոցը կամ այցելել անապատային սաֆարի՝ ավանդական բեդուինական ճաշով և ավազի վրա սահելով:

ԱՄԷ-ն նաև հիանալի վայր է շոփինգի սիրահարների համար: Ամեն տարի Դուբյում անցկացվում է աշխարհահռչակ Dubai Shopping Festival-ը, որտեղ այցելուները կարող են օգտվել բացառիկ զեղչերից և զվարճալի միջոցառումներից:

Արաբական Էմիրություններն անվտանգ, մաքուր և հյուրընկալ միջավայր են առաջարկում բոլոր տեսակի ճանապարհորդների համար՝ լինի դա ընտանիքներով հանգիստ, զույգերով ուղևորություն կամ պարզապես արկածային նոր բացահայտումներ: