Վրաստանը հիանալի երկիր է, որն իր մեջ համադրում է տպավորիչ բնություն՝ բարդ լեռնային լանդշաֆտներ, դարավոր պատմություն և անկրկնելի հյուրընկալություն՝ ճաշատեսակների համեղությունը և արվեստը: Այստեղ զբոսաշրջիկները կարող են հիանալ անմոռանալի բնաշխարհով, այցելել պատմական քաղաքներ՝ Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի: Ամեն քայլափոխի այստտեղ կարելի է զգալ պատմության շունչը՝ սկսած հինավուրց վանքերից մինչև միջնադարյան բերդեր:
Թբիլիսին՝ Վրաստանի մայրաքաղաքը, հմայում է իր հին և նոր ճարտարապետության հիմնադրությամբ: Քաղաքը կառուցված է Կուր գետի երկու ափերին և հայտնի է իր նեղլիկ փողոցներով, գունեղ տներով, բացօթյա սրճարաններով և հինավուրց բաղնիքներով՝ ծծմբաջրերով; Այստեղ կկարելի է այցելել Նարինջալա ամրոցը, Սիոնի տաճարը, շրջել հին քաղաքի ծուռումուռ փողոցնեով և վայելել ճաշատեսակներ ավանդական վրացական ռեստորաններում:
Բաթումին՝ Սևծովյան ափին գտնվող հիասքանչ քաղաքը, Վրաստանի ամենահայտնի հաանգստավայրերից է: Բաթումիում դուք կգտնեք գեղեցիկ լողափեր, ժամանակակից երկնաքերեր, լազերային շոուներ և հայտնի Բաթումիի բոտանական այգին: Բացի այդ քաղաքը համարվում է գիշերային կյանքի կենտրոն, ուր կարելի է վայելել աշխույժ միջավայր:
Քութայիսին՝ Վրաստանի հնագույն քաղաքներից է: Այստեղ կարող ենք այցելել Բագրատի տաճարն ու Գելաթի վանքը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Քութայիսիից ոչ հեռու են գտնվում նաև հիասքանչ բնական տեսարժան վայրեր՝ Պրոմեթևսի քարանձավը և Օկացեի կիրճը:
Վրաստանի բնությունը
Վրաստանն առանձնանում է իր բազմազան լանդշաֆտով՝ բարձր լեռնաշղթաներով (Կովկասյան լեռներ), անտառներով, գետերով և հովիտներով: Աշխարհում քչեր կան, ովքեր կարող են համեմատվել Վրաստանի բնական գեղեցկության հետ: Ձմռանը Գուդաուրիի և Բակուրիանիի նման դահուկային հանգստավայրերը հրաշալի ընտրություն են սպորտի սիրահարների համար:
Վրացական խոհանոցը
Ոչ մի այցելություն Վրաստան լիարժեք չէ առանց տեղական խոհանոցը համտեսելու: Խաչապուրին, խինկալին և շքմերուլին վրացական խոհանոցը դարձնում են աշխարհի ամենահամեղներից մեկը: Վրաստանը նաև հայտնի է իր գինու մշակույթով, և համարվում է գինու բնօրրանը, որը կարելի է փորձել տեղի ավանդական գինեգործարաններում, որոնց պատմությունն այստեղ ձգվում է ավելի քան 8000 տարի:
Վրաստանի հյուրընկալությունը
Վրացիները հայտնի են իրենց անկեղծ հյուրընկալուրյամբ: Այստեղ ճանապարհորդողները հաճախ են հրավիրվում տեղի ընտանիքների մոտ ճաշելու, մասնակցելու ավանդական սուպրա (համընդհանուր սեղանների տոն) և վայելելու իրական վրացական ջերմությունը:
Վրաստանն այն վայրն է, որտեղ կարելի է զարմանալ, հանգստանալ և վերադառնալ նոր հիշողություններով: