Ձեր վստահելի ուղեկիցը ճանապարհորդության աշխարհում | CHEAP and DEAL TRAVEL Թայլանդ - CHEAP and DEAL TRAVEL

CHEAP & DEAL TRAVEL

Թայլանդ

CHEAP & DEAL TRAVEL

Թայլանդ

Թայլանդն աշխարհի ամենագրավիչ և բազմազան ուղղություններից մեկն է, որը հայտնի է իր կախարդական լողափերով, էկզոտիկ մշակույթով, համեղ խոհանոցով և բարեհամբույր մարդկանցով: ՙՙԺպիտների երկիրՙՙ մականունն ամբողջությամբ արտացոլում է տեղի ժողովրդի ջերմ և հյուրասեր բնույթը:

Բանգկոկը՝ Թայլանդի մայրաքաղաքը, աշխույժ մետրոպոլիս է, որտեղ համադրվում են հինավուրց բուդդայական տաճարները և ժամանակակից երկնաքարերը: Ամենահայտնի տեսարժան վայրերից են Մեծ Պալատը (Grand Palace), Զմրուխտե Բուդդայի տաճարը (Wat Phra Kaew) և Գետային շուկաները (Floating Markets): Բանգկոկը նաև հայտնի է իր աշխույժ կյանքով, շոփփինգ կենտրոններով և փողոցային համեղ ռեստորաններով:

Պուկետը, Կրաբին և Կո Սամուին Թայլանդի ամենահայտնի հանգստավայրերն են ծովափնյա հանգստի սիրահարների համար: Այստեղ կարելի է զբաղվել դայվինգով, նավակային շրջագայություններով և լողալ արևադարձային գեղեցիկ կղզիների շուրջ:

Չիանգ Մայը՝ Թայլանդի մշակութային մայրաքաղաքը, հրաշալի վայր է բուդդայական տաճարներ բացահայտելու և հինավուրց ավանդույթներիմ ծանոթանալու համար: Քաղաքում կարելի է այցելել տասնյակ տաճարներ, մասնակցել փառատոների, ինչպես օրինակ հայտնի Լոյ Կրատոնգ լապտերների փառատոնը: Չիանգ Մայը նաև հրաշալի տեղ է թայ մերսում սովորելու, էկոտուրիզմի մասնակցելու կամ մոտակայքի լեռնային ցեղերին այցելելու համար:

Թայլանդի խոհանոցը

Թայլանդը համարվում է համաշխարհային խոհանոցի գոհարներից մեկը: Համեմունքներով հարուստ թայերեն ուտեստները՝ Պադ Թայ, Թոմ Յամ Սուպ, Մասաման Կարի, Պապայա սալաթ և թարմ մրգեր, անպայմանորեն պետք է փորձել: Տեղի շուկաներում կարելի է համտեսել էկզոտիկ մրգեր, թարմ ձկնամթերք և փողոցային սննդի բազմազանություն, որն անմոռանալի տպավորություններ կպարգևի:

Ավանդույրներ և մշակույթ

Թայլանդում մեծ ուշադրություն են դարձնում հարգանքի և սիրալիրության արժեքներին: Այցելելիս խորհուրդ է տրվոււմ հետևել տեղական սովորույթներին՝ օրինակ տաճար մուտք գործելիս հանել կոշիկները և հարգել բուդդայական կրոնը: Արտահայտիչ փառատոններն ու ավանդնական պարերը հնարավորություն են տալիս ավելի խորը ծանոթանալ թայլանդական մշակույթին:

Արկածներ Թայլանդում

Թայլանդն իդեալալական վայր է արկածների համար: Այստեղ կարելի է զբաղվել ջրային սպորտերով, թրեքինգ անել հեքիաթային ջրվեժներով և լեռներով, կամ ուսումնասիրել անտառային պարկերը փղերի պաշտպանված արգելոցներում: Անապատի կղզիներ այցելելը, բամբուկի նավակով գետով ճանապարհորդելը կամ ուղղաթիռով Բանգկոկը դիտելը անմոռանալի փորձություններ են:

Թայլանդը ոչ միայն վայր է հանգստանալու, այլ նաև երկրի հոգևոր խորությունը բացահայտելու, արկածներ փնտրելու և անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար: